![]()
Նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` #Վանաձոր և #Լեռնապատ համայնքներում
Վանաձորում նախատեսվում է
13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։
‼️Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի #Վանաձորի Բազում և Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների` ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։
Լեռնապատում նախատեսվում է
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։
‼️Ծրագրի հաջող ավարտից հետո, քսանչորսժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի` ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։
Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի #Ամրակից, #Անտառամուտ, #Ձորագյուղ, #Գուգարք, #Հոբարձի, #Վարդաբլուր, #Կուրթան և #Վահագնի համայնքներում։ #Լոռի|ում այս փուլում նախատեսվում է ներդնել 6 միլիոն 963 հազար եվրո։
Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()