Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված Մարտունու քաղաքային մարզադաշտը կվերաբացվի մայիսի 9-ին


Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված և մեծ վնասներ կրած Մարտունու քաղաքային մարզադաշտը կվերաբացվի:

«Մայիսի 9-ին վերաբացվելու է ԼՂՀ Մարտունի քաղաքի մարզադաշտը, որն արկակոծվել էր Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Մարզադաշտի վերաբացման օրը կկայանա Մարտունի-Ճարտար հանդիպումը, որը նվիրված կլինի պատերազմի նահատակներին»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Արցախում ընթացող ֆուտբոլային առաջնությանը մասնակցում է 9 թիմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ