ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Ուկրաինա։ Բլինկենի օդանավը վայրէջք է կատարել Բորիսպոլի օդանավակայանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի ընթացքում կքննարկվեն Կիևին ամերիկյան արտադրության զենքի մատակարարումների հարցերը։

ԱՄՆ-ը 2014 թվականից Ուկրաինային տրամադրել է ավելի քան 4․6 մլրդ դոլարի օգնություն, ասվում է այցի նախօրեին Պետդեպի հրապարակած հայտարարությունում։ Ինչ վերաբերում է COVID-19-ի դեմ պայքարին ուղղված օգնությանը, ապա այն կազմել է ավելի քան 49 մլն դոլար։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև նրա եվրաատլանտյան ձգտումներին։ Պետդեպում հայտարարել են, որ ԱՄՆ-ն ակնդետ հետևում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին և գնահատում այդ հարցում Կիևի զսպվածությունը։ Նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինային վերադարձնի վերահսկողությունը Ղրիմի և Դոնբասի նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ