ՉԼ կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ «Չելսիի» երկրպագուները հարձակվել են «Ռեալի» ավտոբուսի վրա

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ «Չելսիի» երկրպագուները հարձակվել են «Ռեալի» ավտոբուսի վրա: Դեպքը տեղի է ունեցել Սթեմֆորդ Բրիջում: Երկրպագուները ճայթրուկներ են նետել ավտոբուսի ուղղությամբ:

Մադրիդյան թիմի խաղացողներից ու մարզիչներից ոչ ոք չի տուժել: Հիշեցնենք, որ վերջերս «Ռեալի» ավտոբուսը հարձակման էր ենթարկվել նաև «Լիվերպուլի» երկրպագուների կողմից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ