Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Վաղը ՀՀ արտգործնախարարությունում կկայանա Լավրովի և Այվազյանի հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ