![]()
Քաղաքագետ Մովսես Հարրությունյանն ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Որ ամեն օր ասում էի, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ ուզում էր մասնակցել մեկ համատեղ դաշինքով՝ չէիք հավատում։
Խնդրեմ․ մարտի 25-ին տեղի էր ունեցած ՀՀ և Արցախի նախկին հանդիպումների ժամանակ որոշված ու չհրապարակված հայտարարությունը․
«Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»։
Հետաքրքիր է, որ առաջարկը հետագայում մերժել է Ռոբերտ Քոչարյանը՝ այն որակելով որպես ՀՓՇ-ին ուղղված դավաճանություն։
![]()