![]()
Կեմերովոյի շրջանի Լենինսկ-Կուզնեցկի քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում տուժել է մեկ մարդ:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ զայրացած տղամարդկանց ամբոխը դաժանաբար ծեծի է ենթարկել մի քանի մարդու:
Շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ նման միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ չի ստացել:
«Ներկայումս ոստիկանության աշխատակիցները պարզում են ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը և միջադեպի բոլոր հանգամանքները», -ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչությունից:
Դեպքի ականատեսներին խնդրում են դիմել քաղաքային ոստիկանության բաժանամունք:
![]()