![]()
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից: Տեսանյութին կից` նա նշել է.
«Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկել ենք զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր»:
![]()