25-ամյա կինը 9 երեխա է լույս աշխարհ բերել

Մալիում կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել՝ 5 աղջիկ, 4 տղա: Այս մասին հայտնում են Մալիի Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում:

25-ամյա մայրը, մինչ ծննդաբերելը, 2 շաբաթ եղել է Մալիի մայրաքաղաքի հիվանդանցներից մեկում, ապա, երկրի նախագահի որոշմամբ, տեղափոխվել է Մարոկկո:

Այստեղ բժիշկները սստուգելուց հետո հայտնել են 7 երեխայի մասին: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ երեխաների թիվը հասնում է 9-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ