Բայդենը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ 2021-ի հունիսին կկարողանա հանդիպել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Այսպիսով, ամերիկյան պետության ղեկավարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Պուտինի հետ Եվրոպա կատարելիք ուղևորության ժամանակ՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և Մեծ Բրիտանիայում՝ հունիսի 11-13-ը G7- ի գագաթնաժողովի ժամանակ:

«Այո, հուսով եմ և ակնկալում եմ, որ այդպես կլինի: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է նախագահ Բայդենը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Բայդենը ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների կայունացումը: Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ առաջնորդների անմիջական զրույցն օգուտ կբերի երկու երկրներին:

Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին կոչ էր արել երկկողմ գագաթնաժողով անցկացնել չեզոք երկրում: Դրանից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ հաջորդ ամառ նախագահները կարող են անձամբ հանդիպել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ