Ինչ եղանակ է սպասվում. մայիսին տեղումները նորմայից ավելի կլինեն

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմային մոտ, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի։

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանն սպասվում է +18…+19°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում’ գիշերը մինչև +5…+7°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +31…+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0…+2°0, առավելագույնը՝ +32…+33°0):

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60 մմ):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ