ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ ենթադրյալ խուլիգանության համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Եսայանին ծանուցագիր չեն ուղարկել, նա անձամբ է ներկայացել Երևանի քննչական վարչություն։

Եսայանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ իրեն առաջադրված մեղադրանքը բնորոշելով որպես քաղաքական հետապնդում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ