Մեկնարկում է ծրագիր, որով պատերազմում վիրավորված զինվորները կրթություն են ստանալու

Պատերազմի ավարտից հետո «Ազնավուր» հիմնադրամի հետ սկսեցինք քննարկել վիրավոր զինվորների կյանքի որակը փոխելու, այն ավելի լավը դարձելու ծրագրերը, և մեր գործընկերներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ տղաների ուսումնական և բիզնես ծրագրերի կազմման հարցում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը:

«Հիմնադրամը շատ մեծ փորձ և աշխատանքային թիմ ունի, և մենք սիրով համաձայնեցինք։

Այսօր արդեն մեկնարկում ենք ծրագիր, որով վիրավոր զինվորները կրթություն են ստանալու և ունենալու են սեփական բիզնես ծրագրերը»,- նշեց Հայկուհի Մինասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ