![]()
Օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, գյումրեցի արվեստագետների եւ արհեստագործների հետ հանդիպմանը ներկայացնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի ծրագրի մի քանի դրույթներ, նշել է, թե պետք է 2 մլն վարկառուի ներում շնորհվի:
«Հայկական ժամանակ»-ն այսօր այդ հայտարարության վերաբերյալ դիմեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: ԿԲ նախագահից մասնավորապես հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է դա իրատեսական.
«Չգիտեմ, թե վարկեր ներելու մեխանիզմն ինչպես է լինելու, ենթադրում եմ՝ Ազգային ժողովի միջոցով, բայց դա խելամիտ չեմ համարում»,- ի պատասխան՝ ասաց նա:
Գալստյանը նշեց՝ դա բացարձակ պետք չէ անել:
«Մենք նախկինում էլ այդպիսի փորձ ունեցել ենք, որոշակի խմբի ներվել է, հետո մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներվածների 50 տոկոսը հայտնվել են նույն վիճակում, ինչ վիճակում ներվելուց առաջ էին»,- ասաց ԿԲ նախագահը:
Ըստ նրա՝ ստեղծում են մի մեխանիզմ, որը տնտեսական տրամաբանություն չունի իր տակ, արդարության կոնցեպտին դեմ է և խելամիտ չէ:
![]()