Ինչպես են Շենգավիթի եւ Մալաթիայի թաղապետները օգնում դանակահարված երիտասարդին. աղմկահարույց միջադեպի տեսանյութը

 
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։

Ահազանգը ոստիկանությունում ստացել էին կեսգիշերն անց։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին են ահազանգել, որ  իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։

Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Դավիթ Կարապետյանը (համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները), իսկ Շենգավիթ վարչական շրջանինը` Ռազմիկ Մկրտչյանը (ՔՊ կուսակցություն)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ