Մետրոկամուրջ է փլուզվել․ կան զոհեր

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոկամուրջ է փլուզվել, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը, փոխանցում է Milenio հեռուստաալիքը։ Հաղորդվում է շուրջ 70 վիրավորի մասին։

Քաղպաշտպանության նախարարության տվյալներով՝ բժիշկները 34 մարդու են հոսպիտալացրել։ Փրկարարական օպերացիան շարունակվում է։

Կոնստրուկցիան գնացքի հետ ընկել է քաղաքի հարավ-արևելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների շրջանում։
Նշենք, որ Մեխիկոյի մետրոն Հյուսիսային Ամերիկայի խոշորագույն մետրոպոլիտեններից մեկն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ