Բիլ Գեյթսը հայտարարել է կնոջից բաժանվելու որոշման մասին

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան հայտարարել են ամուսնալուծության մասին: Զույգն իր որոշումը ներկայացրել է համատեղ հայտարարությամբ, որը միլիարդատերը տեղադրել է Twitter-ի իր էջում:

«Երկար մտածելուց և մեր հարաբերությունների վրա շատ աշխատանք կատարելուց հետո մենք որոշում ենք կայացրել դադարեցնել մեր ամուսնությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Գեյթսն ասել է, որ 27 տարվա ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ