Հարբած տղամարդը կացինով հարձակվել է անցորդների վրա

Օրենբուրգում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հարբած մի տղամարդու, որը կացինը ձեռքին, հարբած վազել է խաղահրապարակի շուրջ՝ ահաբեկելով անցորդներին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ջանգիլդինա փողոցում գտնվող բնակելի շենքի բակում։ Անցորդները,նկատելով այս ամենը, դիմել են իրավապահներին: Անձին տեղափոխել են ոստիկանության բաժին, կատարվում է քննություն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ