Իրար են բախվել վառելիք տեղափոխող 2 բեռնատար․ պայթյուն է տեղի ունեցել

Եկատերինբուրգով անցնող մայրուղու վրա մի քանի մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, որը հանգեցրել է պայթյունի։

Տեղական E1.ru պորտալի փոխանցմամբ ՝ դեպքը տեղի է ունեցել Տյումենսկի տրակտի 28-րդ կիլոմետրում: Երկու բեռնատարների բախման արդյունքում վառելիքի բակում մեծ ճնշում է առաջացել, ինչն է հանգեցրել է հրդեհի:

Սվերդլովսկի մարզում գտնվող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ բեռնատարներից մեկը տեղափոխելիս է եղել վտանգավոր բեռ՝ ալյումինի փոշի, որը նույնպես հրավտանգ է։ Ըստ տեղեկությունների վարորդները առաջին բուժօգնություն են ստացել տեղում, իսկ զոհերի վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ