Սիրիայում անօդաչուն գրոհել է զինապահեստը

Սիրիայում առնվազն երեք մարդ Է զոհվել, վեցը՝ վիրավորվել երկուշաբթի օրը Իդլիբ նահանգի հյուսիսում գրոհայինների զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, սիրիական ընդդիմության արմատական կազմավորումներին պատկանող պահեստը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որը հարվածներ է հասցրել դրան:

Ականատեսները հայտնում են, որ տուժածների թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ պահեստը գտնվում է Ալ Ֆարուսիա փախստականների ճամբարի մոտ։ Այնտեղ նաև գտնվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի արտադրության արտադրամասը։

Այդ շրջան են ուղեւորվել շտապօգնության մեքենաներ եւ քաղաքացիական պաշտպանության ծառայությունից փրկարարների ջոկատներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ