![]()
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
- 1. Էդուարդ Շահգելդյան
- 2. Արսեն Ղարախանյան
- 3. Բենիկ Հակոբյան
- 4. Էլենա Հակոբյան
- 5. Սերժիկ Վարդանյան
- 6. Էլլա Վարդանյան
- 7. Գենադի Պետրոսյան
- 8. Յուրիկ Ասրյան
- 9. Միշա Մովսիսյան
- 10. Անահիտ Մովսիսյան
- 11. Նինա Դավթյան
- 12. Միշա Մելքումյան
- Զինծառայողներ`
- 13. Էրիկ Մխիթարյան
- 14. Գագիկ Մկրտչյան
- 15. Արայիկ Պողոսյան
- 16. Վարդգես Ղազարյան
- 17. Յուրի Ադամյան
- 18. Արթուր Մանվելյան
- 19. Նարեկ Բաբայան
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ
Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան
![]()