Ղրղզստանը եւ Տաջիկստանն ավարտել են զորքերի հետքաշումը սահմանից

Բիշքեկը եւ Դուշանբեն ավարտել են սահմանից իրենց զինվորական ստորաբաժանումները հետ քաշելու գործընթացը: Մայիսի 3-ին այդ մասին հայտնել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:

«Կողմերն ավարտել են պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի եւ միջոցների հետքաշումն իրնեց տարածքների խորքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ շարունակվում Է տարածքի զննության համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որի կազմի մեջ են մտնում երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, տարածք, որտեղ ավելի վաղ գտնվում Էին զինվորական ստորաբաժանումներ եւ ռազմական տեխնիկա:

Իրավիճակը սահմանին եւ դրան հարակից շրջաններում ներկայումս «կայուն Է», անցած գիշեր «միջադեպեր եւ փոխհրաձգություններ չեն արձանագրվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ