![]()
Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Արմավիր ընթանալիս, անվադողի պայթելու պատճառով, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
![]()