![]()
Չինաստանի արևելքում փոթորիկ է մոլեգնել, որի զոհ է դարձել 11 մարդ, ևս 102-ը վիրավորվել են, հաղորդում է BBC-ի բրիտանական ծառայությունը:
Ըստ առկա տվյալների ՝ զոհվածները խեղդվել են գետում կամ տուժել են ընկնող ծառերից և էլեկտրական սյուներից:
Նշվում է, որ 9 մարդ համարվում է անհետ կորած: Ձկնորսական նավի խորտակման հետևանքով ջրում 11 մարդ է հայտնվել որոնցից միայն երկուսին է հնարավոր եղել փրկել: Մյուսների որոնումները շարունակվում են։
Մոլեգնող տարերքի տեսանյութը հրապարակել են համացանցի օգտատերերը։ Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է քամին թռիչքուղում գտնվող մեծ ուղևորատար օդանավը պտտում։
![]()