Զինված երկու տղամարդ անվճար շաուրմա են պահանջել և սպառնացել

Լենինգրադի մարզում ռեստորաններից մեկում զինված երկու տղամարդ անվճար շաուրմա են պահանջել: Արդյունքում, շաուրմայի ագրեսիվ սիրահարները բերման են ենթարկվել ոստիկանության կողմից, հայտնում է «360» հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Տղամարդիկ այցելել են «Սիմ-Սիմ» ռեստորան և մեկ շաուրմա պատվիրել երկուսի համար:

Պարզվել է, որ այն քիչ է երկու հոգու համար, ինչից հետո տղամարդիկ ավելին են պահանջել մատուցողից՝ ասելով, որ կվճարեն: Համոզիչ լինելու համար նրանցից մեկը հանել է տրավմատիկ ատրճանակը և սպառնացել, իսկ ռեստորանի աշխատակիցները չեն վախեցել և դիմել են ոստիկանություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ