![]()
4-ամյա հնդկուհին, որն ապրում է Կատարում, համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ բոլորից արագ անվանելով Մենդելեևի աղյուսակի բոլոր քիմիական տարրերը: Այս մասին հայտնում է The Peninsula Qatar թերթը։
Աղջիկը հիշել և նշել է բոլոր տարրերը 2,28 րոպեում և հայտնվել է ռեկորդների միջազգային գրքում (International Book of Records): Ժողովածուի ստեղծողները հստակեցրել են, որ դա լավագույն ցուցանիշն է երեխաների շրջանում։
Հրատարակության տեղեկատվության համաձայն ՝ աղջիկը նաև սովորել և նշել է Հնդկաստանի բոլոր վարչապետների անունները, արեգակնային համակարգի մոլորակները և մարդու օրգանները:
Հիշեցնենք որ Մենդելեևի քիմիական տարրերի ժամանակակից պարբերական համակարգը ներառում է 118 տարր:
![]()