ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել ռուսական սահմանների մոտ

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ռազմավարական հետախուզական ինքնաթիռը՝ RC-135V-ն, երկար թռիչք է իրականացրել Հեռավոր Արևելքում ռուսական սահմանների մոտ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը բարձրացել է Ալյասկայում գտնվող Էյլսոն ավիաբազայից և ուղղություն վերցրել Կամչատկայի հարավարևելյան ափերի մոտ։

Նշվում է, որինքնաթիռը նաև անցել է Ավաչինսկի ծովախորշի մոտ, որտեղ տեղակայված է ռուսական ատոմային սուզանավերի բազան:

Մինչ այդ, ապրիլի 16-ին ռուսական ՄիԳ-31 կործանիչը բարձրացել էր ԱՄՆ ՌՕՈՒ RC-135-ի ուղեկցման համար, որը առաջադրանք էր կատարում Կամչատկայի հարավարևելյան ափի երկայնքով:

Ապրիլի 23-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 կործանիչները Խաղաղ օվկիանոսի առանձին հատվածներում ուղեկցել են ռուսական երկու Տու-142 կործանիչներ:

Ապրիլի 21-ին ԱՄՆ ՌՕՈՒ RQ-4B Global Hawk ռազմավարական անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի թերակղզու օդային տարածքի շրջանում, որտեղ մինչև ապրիլի 24-ը սահմանափակումներ են մտցվել օդանավերի թռիչքների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ