Քաղաքացին լոգանք ընդունելիս ֆիքսել է 6,8 բալ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումները

Այսօր առավոտյան 6,8 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արեւելքում: Այս մասին հայտնում է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Վարչության տվյալներով, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Միյագի պրեֆեկտուրայից արևելք: Օջախը գտնվել է մոտ 60 կիլոմետր խորության վրա:

Չնայած երկրաշարժի ուժգնությանը ՝ ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Ցնցումները նույնպես լուրջ ավերածություններ չեն առաջացրել, այդուհանդերձ, աղետն ամենաանսպասելի վայրերում որոշ ճապոնացիների անհարմար դրության մեջ է դրել, օրինակ՝ լոգարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ