Հրդեհ՝ Իսրայելի նավթավերամշակման գործարանում

Իսրայելի հյուսիսում՝ Հայֆա քաղաքում գտնվող Բազան նավթավերամշակման գործարանում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով The Jerusalem Post-ին:

Իսրայելական պարբերականը, մեջբերելով երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարության հաղորդագրությունը, հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ուրբաթ երեկոյան:

Տեղեկատվության համաձայն՝ գործարանում հրդեհը բռնկվել է խողովակի վնասման հետևանքով: Հրշեջ-փրկարարական ջոկատներին հաջողվել է տեղայնացնել կրակը:

Հաղորդվում է, որ գործարանը դադարեցրել է աշխատանքը: Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ