Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ բախվել են Infiniti-ն, Mercedes-ն ու 2 Toyota Camry-ները. կան վիրավորներ

Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ, այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, բախվել են Infiniti, Mercedes եւ 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ