![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը եւս պատվաստվել է։ Նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Թորոսյանը հրապարակել է իր կանաչ անձնագրի լուսանկարը։
«Սա էլ իմ կովիդ պատվաստման կանաչ անձնագիրը՝
Armed/Արմեդ — Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի բջջային հավելվածի մեջ։
Պատվաստվե՛ք մոտակա պոլիկլինիկայում և պաշտպանվե՛ք նոր կորոնավիրուսային հիվանդությունից»,- գրառել է Թորոսյանը։ Նա պատվաստվել է Sputnic V-ով։
Նա նաեւ կիսվել է հավելվածի հղումով՝ https://mob.armed.am/gpdR
![]()