Երևանում 19-ամյա քաղաքացին փորձել է նետվել շենքի 14-րդ հարկից․ ԱԻՆ

Ապրիլի 28-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատշգամբից։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ կանխել են Ա․ Գ․-ի (ծնված 2002 թ.) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ