Խնդրանքով դիմել է Պուտինին

Էկվադորի նորընտիր նախագահ Գիլերմո Լասսոն խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Խոսքը մասնավորապես վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին: Նա ցանկանում է արագացնել ռուսական պատվաստանյութի մատակարարման գործընթացը:

Լասսոն հայտնել է, որ նման խնդրանքով դիմել է նաև ԱՄՆ-ին ու Չինաստանին: Ընդ որում, Պեկինի դեպքում Էկվադորը ցանկանում է ոչ միայն արագացնել արդեն համաձայնեցված խմբաքանակի մատակարարումը, այլ նաև ձեռք բերել նոր խմբաքանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ