YouTube-ը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը հերքող տեսանյութը

YouTube-ը հեռացրել է Թուրքիայում արված քարոզչական բնույթի տեսանյութը, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը:

«Կոստանդնուպոլսում ապրող, հրեա-թուրք գործարար Դողան Կասադոլուն, որը հայտնի է իր հակառազմական հեղաշրջման ելույթներով, Բայդենի հայտարարության օրը հեռուստաընկերության եթերում հայտարարություն է արել»,- հայտնում է Greekcitytimes-ը` հղում անելով Super Haber-ին:

YouTube-ը հեռացրել է Կասադոլուի տեսանյութը, որը նկարագրում է Հայոց ցեղասպանությունը, և, ըստ էության, հույների և ասորիների ցեղասպանությունները, որպես «դարի զրպարտություն»:

Այն ջնջվել է տեսանյութում առկա ակնհայտ ատելության խոսքի պատճառով:

Super Haber-ի հետ զրույցում գործարարն ասել է. «Սա ընդունելի է», ապա հավելել. «YouTube-ը չի ուզում առերեսվել փաստերի հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ