«Թուրքիան առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կպատասխանի դրան». Էրդողանի խոսնակը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան:

Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը:

«Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանք կլինի»,- ասել է Քալինը:

Թուրք պաշտոնյան, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե արդյոք Անկարան կսահմանափակի ԱՄՆ-ի մուտքը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազա, որն օգտագործվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային աջակցելու համար:

«Մեզ համար պատեհ ժամանակին մենք կշարունակենք արձագանքել այս շատ ցավալի, անարդար հայտարարությանը»,- ասել է Քալինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ