Նամակ մայրիկին, որը մնում է վատ ամուսնական կյանքում հանուն երեխաների

Դու դժբախտ ես։ Արդեն վաղուց է, որ դու նույնիսկ մոռացել ես, թե ինչպիսին է երջանկությունը։

Ոմանք նույնիսկ պատկերացում չունեն, թե ինչ ես զգում: Կողքից դուք երջանիկ զույգ եք թվում։ Բայց այն մարդկանց մոտ, ովքեր լավ գիտեն քեզ, անհնար է ձևանալ։ Դու դժբախտ ես, և նրանք տեսնում են դա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ թվում է, որ դու լավ ես խաղում երեխաների համար, դա այդպես չէ։ Նույնիսկ եթե քո երեխաները չեն կարողանում հասկանալ, թե ինչն է պատճառը, նրանք գիտեն, որ իրենց մայրը երջանիկ չէ:

Եվ, ամենայն հավանականությամբ, թեեւ դու չես ուզում դա լսել, բայց քո երեխաները քեզ տեսնում են դժբախտ ամուսնության մեջ, հատկապես ավագ երեխաները, ովքեր կարող են համեմատել ձեզ այլ զույգերի հետ:

Բայց քանի որ դու լավ մայր ես, դու մնում ես այդ դժբախտ իրավիճակում՝ հավատալով ամբողջ սրտով, որ ճիշտ ես վարվում հանուն քո երեխաների։ Դու մտածում ես, որ ընտրելով ոչ երջանիկ կյանք քեզ համար, դու ընտրում ես երջանկությունըերեխաներիդ համար: Չէ որ դու ինքդ չես հաղթահարի, այդպես չէ՞։

Դու հանդուրժում ես խղճուկ ամուսնությունը, քանի որ ասել ես քեզ, որ կարող էր ավելի վատ լինել։ Եւ որ քեզ համար ավելի վատ կլինի, եթե միայնակ լինես: Որ երեխաներն ավելի վատ կլինեն ամուսնալուծված ծնողների հետ։

Դուք չուզելով ստում ես ինքդ քեզ և ցավեցնում ես քեզ … և քո երեխաներին։

Քո ընկճախտը կարող է դառնալ նաև երեխաներինը

Մի ուսումնասիրության համաձայն, ծնողների դեպրեսիան հանգեցնում է երեխաների մոտ «բարդ» խառնվածքի վաղ նշաններին, ավելի ցածր ինքնագնահատականի, ի թիվս այլ բացասական գործոնների:

Մնալ դժբախտ ամուսնության մեջ, որպեսզի երեխաներդ երջանիկ լինեն՝ դա կեղծ համոզմունք է: Եթե դու դժբախտ ես և շատ երկար ժամանակ, ինչպե՞ս կարող ես երեխաներիդ մեկուսացնել քո ցավից։ Դու ցանկանում ես, որ նրանք իրենց մեղավոր զգան քո տխրության մեջ. Չէ ՞ որ նրանք չեն հասկանա, թե ինչ է տեղի ունենում, մինչև չմեծանան։ Մի արա դա ոչ քեզ հետ, ոչ էլ՝ նրանց։

Ամեն ինչ հնարավոր է

Կարելի է դաստիարակել երեխաներին միայնակ: Հնարավոր է գումար վաստակել քո և երեխաների կյանքի համար։ Ժամանակ է պետք, ջանք, բայց քայլ առ քայլ դա հնարավոր է։ ։

Որն է ավելի դժվար է՝ լինելով խղճուկ, զգալ քեզ թակարդում, թե՞ լինել ազատ և քրտինքով ապահովել ինքդ քեզ և երեխաներին։ Հիշիր՝ քո աշխատանքը կվճարվի և ավելի հեշտ կլինի հետո, իսկ ահա խղճուկ դու կարող ես մնալ ընդմիշտ։

Պատկերացրու քո երեխաներին նույն իրավիճակում: Կուզեի՞ր, որ նրանք հանդուրժեն դա և նորմալ համարեն։ Եթե քո պատասխանն է «ոչ», ապա ազատիր քեզ էլ դրանից։ Սովորեցրու երեխաներին, որ դա նորմալ չէ, որ ընտանիքը չպետք է լինի այնպիսին, որ պետք է հեռու մնալ թունավորող իրավիճակներից և մարդկանցից։

Ինչ էլ որ ընտրես՝ ընտանեկան հոգեբան, ամուսնալուծություն, մի թողիր ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Դու պատասխանատու ես քո կյանքի համար։ Եվ դու պետք է երեխաներին ցույց տաս, որ ինքդ քեզ համար հոգ տանելը կարևոր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ