![]()
Ապրիլի 24-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանից 20 կմ հեռավորության վրա հետախուզություն իրականացրած ամերիկյան երկու ռազմական անօդաչու թռչող սարքերից մեկը հարձակման է ենթարկվել անհայտ դիրքերից եւ ստիպված է վերադառնալ բազա: Այս մասին գրում է «МК» պարբերականը։
Ինչպես նշում է պարբերականը, FORTE-12 RQ-4A Global Hawk անօդաչու թռչող սարքը դուրս է եկել Սեւ ծով՝ պարեկության, որից հետո մտել Է Դոնբասում Ուկրաինայի օդային տարածք:
Դրանից որոշ ժամանակ անց նա հանկարծ «կապի կորուստ» ազդանշան է տվել, շրջվել եւ շարժվել դեպի մշտական տեղակայման վայր:
![]()