Եթե կինը պահանջներ չունի տղամարդուց, նշանակում է՝ նա շուտով կհեռանա

Եկեք անկեղծ լինենք, տղամարդկանց գրավում է երիտասարդ աղջիկների ոչ միայն արժեքավոր մորթին՝ արտաքինը, այլ նաև «անատամությունը»։

Հազվադեպ դեպքերում է, որ 17 տարեկան հասակում աղջնակը կարող է համարձակորեն հակադարձել տարիքով տղամարդուն, որն իր ընկերակցությունը կպարտադրի այգում՝ նստարանին, կամ հասարակական տրանսպորտում։ Քչերը գիտեն, թե որն է սրճարան գնալու կամ ակցիայով կակաչների փնջի իրական գինը: Քչերն են էժան քայլերը տարբերում թանկից, իսկ թանկերը՝ մարդկային էությունից։ Երիտասարդ աղջնակը ինչ-որ բան թոթովում է, անվերապահորեն ընդունում է նույնիսկ ամենամիջին վիճակագրական երկրպագուին որպես ուժեղ եւ ազդեցիկ հեղինակություն, եւ երբեք պահանջներ չի ներկայացնում: Նրա կողքին լինելը ինքնավստահության զգացում է եւ հեշտ է հասուն երևալը։ Այս վիճակը ընդունվում է որպես իդեալ։

Ի հակադրություն այս երիտասարդ աղջնակի, մեծահասակ կինը, հատկապես սեփական կինը, հաճախ «շատ բան է ուզում», «նյարդայնացնում է», «ուղեղ է սղոցում»: Նա այլեւս ականջ չի շոյում քաղցր ծլվլոցով, իսկ երբեմն էլ համաչափ ու տհաճ ազդում է ուղեղի վրա ամեն տեսակ հիմարություններով:

Մեկ ժամանակն է վճարել բնակարանի համար, ապա ծորակն ամրացված չէ կամ դարակն է անսարք: Ապա երեխային ինչ-որ գարնանային բաճկոն է հարկավոր: Եվ ուրիշ այլ մանրուքներ:

Որոշ տղամարդիկ նույնիսկ կարծում են, որ նման պահանջները ամուսնության վերջն են: Փորձ է՝ տղամարդուն «բուռը հավաքելու» կամ ինչ-որ նման մի բան: Այդ կինն անպետք է, բերեք նորին։ Բայց դա այդպես չէ ։

Կանանց մեծ մասը պոռթկում է ոչ թե տիրելու սթափ ցանկությունից, այլ վախից ու ցավից։

Նրանք չեն կարող զսպել զգացմունքները, երբ սերը դեռ կենդանի է, իսկ կինն այդ սիրո մեջ խոցելի է: Եվ մտերիմ մարդը կարող է նրան շատ ցավ պատճառել իր անտարբերությամբ: Դուք գիտեք, որ եթե կենդանի մարդուն ծակեք ասեղով, ապա նա վեր կթրչի: Եթե ասեղը խոցես սառը մարմնի մեջ, ապա ոչինչ տեղի չի ունենա:

Եթե կինը ակտիվորեն փորձում է ձայնը հասցնել ամուսնուն, ինչ-որ հույսեր է տածում նրա հետ կապված, ինչ-որ բան պահանջում է համառորեն՝ դա ամուսնության վերջը չէ, եւ ոչ էլ սիրո վերջը: Դա բացարձակապես նորմալ է մեծահասակների համար, ովքեր ապրում են ոչ թե վարդագույն պոնիների աշխարհում, այլ երբեմն բախվում են խնդիրների: Հազվադեպ վեճերում ոչ մի սարսափելի բան չկա, եթե երկուսն էլ կարողանում են փոխզիջման գնալ։ Դա նորմալ կյանքի ընթացք է։

Շատ ավելի վատ է, երբ կինը լռում է, իրեն հանգիստ և հավասարակշռված է պահում, և ոչ մի պահանջ չի ներկայացնում, թեև նախկինում դրանք շատ են եղել։ Դա նշանակում է, որ նրա համար սերն արդեն մահացել է, ոչ մի հույս նա չի տածում եւ ոչ մի ցավ, համապատասխանաբար, չի զգում: Ամենայն հավանականությամբ, նա կարող է ուժ է հավաքում: Հենց այդ վիճակը երբեմն հետո նկարագրում են «Ես չգիտեմ ինչ կատարվեց կնոջ հետ, չէ որ ամեն ինչ լավ էր» խոսքերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ