![]()
Ամերիկահայ փոփ երգչուհի Շերլին Սարգսյանը (Շեր) «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի իր ուղերձում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանելուն:
Երգչուհին գրել է. «Տասնամյակներ տևած պայքարից հետո ԱՄՆ իշխանությունը վերջապես համոզվեց, որ դա է ճշմարտությունը»:
![]()