Բայդենի հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում կառաջանա «խորը վերք» . Էրդողանի մամուլի խոսնակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից և արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուից հետո արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Հաղորդում է«Էրմենիհաբեր»-ը:

Առաջ քաշելով шնհիմն պնդումներ, թե Բայդենը նման որոշում կայացրել է հայկական լոբբիի ազդեցության տակ՝ Քալընը նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիայի համար առ ոչինչ է:Էրդողանի խոսնակը, կրկնելով Թուրքիայի պաշտոնական թեզերը, հայտարարության մեջ մասնավորապես նշել է.

«Պատմական իրադարձությունները պատմաբանների կողմից պետք է ուսումնասիրվեն։ Պատմական իրողությունները քաղաքական կոնյուկտուրայի նեղ շահերը չեն կարող կանխորոշել։ Մեր նախագահ Էրդողանը, 1915 թվականի իրադարձություններn ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ անելով, ցանկանում էր պատմությանն առնչվող այ հարցը ազատել քաղաքականության և վшտ նպատակներ հետապնդող շրջանակների ստվերից։ Նրանք, ովքեր վшխենում էին ճշմարտության բացահայտումից այս կոչին չարձագանքեցին»։

Ինչպես Չավուշօղլուն, նա նույնպես դшտшպшրտել է Սպիտակ տան ղեկավար հայտարարությունը և նրան մեղш դրել է պատմական իրողությունները шղшվшղելnւ մեջ։ Նաև նշել է, որ Բայդենի հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում կառաջանա «խորը վե րք», իսկ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը կվնшuվի։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղաս պանությունը՝ այդ տերմինը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ