![]()
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա։ Այս մասին ուղիղ հեռարձակման ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու։ Խորհրդարանական մյուս խմբակցությունները, պատգամավորները թեկնածու չեն առաջադրի։
Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, Ազգային ժողովը կհամարվի արձակված, և տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ [Նիկոլ Փաշինյան]
![]()