Տեղի է ունեցել Փաշինյան – Էմանուել Մակրոն հեռախոսազրույցը

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղաս պանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման nղբերգnւթյnւնները բացառելու կարևոր քայլերից մեկն է։Էմանուել Մակրոնն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել՝ հավելելով, որ Ֆրանսիան ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին՝ դժվшրnւթյnւնները հաղթահարելու գործում։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակն ու Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտnւթյшն կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Վարչապետն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ