Մարգարիտա Սիմոնյանին չի բավարարել Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ գրել է.

«Ճանաչե՛ք Ղրիմը, այդ ժամանակ կխոսենք:

Եթե ​Դուք արդարության կողմնակից եք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ղրիմը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին։ Նրան անմիջականորեն նախորդել են բազմամսյա հակաիրավական և հակակառավարական ակցիաները (Եվրոմայդան), որոնք ավարտվել են 2014 թվականի փետրվարին Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությամբ Ուկրաինայի նախագահի պաշտոնից, որը Ղրիմում շատերի կողմից ընկալվել է որպես պետական հեղաշրջում։

Ռուսական աղբյուրներում 2014 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ղրիմում ընդունված է անվանել Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ, ուկրաինական և արևմտյան աղբյուրներում՝ անեքսիա, Ղրիմի օկուպացիա։

2014-ի մարտի 21-ին Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին դաշնային սահմանադրական օրենքը, համապատասխան պայմանագրի վավերացման մասին դաշնային օրենքը և Ղրիմի դաշնային օկրուգի ստեղծման մասին հրամանագիրը։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 24-ին Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ