Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգը․ թուրքին հաճոյանալու ևս մեկ քայլ

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի երեկոյան:

Այսօր երեկոյան՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ:

Համերգին, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», ներկա են լինելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների անդամները:

Ֆեյսբուքում երեկվանից արշավ է սկսվել ՀՀԿ-ամերձ շրջանակների կողմից. կոչ են անում բոյկոտել այսօր կայանալիք համերգ-ընդունելությունը: Նրանց հետ չի պահել անգամ Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի օրը:

Համերգը բոյկոտողների թվում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, նույն շրջանակի այլ անդամներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ