Այդ համերգը ոչ քաղաքական, ոչ անձնային երանգներ և նշանակություն չունի, դրա խորհուրդը այլ է, բայց ձեզ հասու չէ այն հասկանալ․․․

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը եթե փնտրենք, ցեղասպանության զոհերի հիշատակին արված ավելի անհարգալից բան դժվար թե գտնենք։

Սույն անձի կողմից անգամ պետական արարողակարգը՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի դարձել է քաղաքական դիվիդենտ շահելու թեմա։

Բոլոր տարիներին հայոց համազգային սգի այս օրը կատարվում են պետական արարողակարգեր, որը ոգեկոչման , հարգանքի և հիշատակի ակորդեն են մեր զոհված հայրենակիցների հիշատակին։ Եվ նման կոչով հանդես գալ այս օրը, երբ ամբողջ աշխարհն է միացել մեր ոգեկոչման արարողակարգին, ստահակության բացարձակ դրսևորում է։

Եվ հավելում այս ամենի , այդ համերգը ոչ քաղաքական, ոչ անձնային երանգներ և նշանակություն չունի, դրա խորհուրդը այլ է, բայց ձեզ հասու չէ այն հասկանալ․․․

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ