Ադրբեջանում ստորագրահավաք է սկսվել՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման պահանջով.

Ադրբեջանում սոցցանցերում ստորագրահավաք է սկսվել՝ ուղղված Ալիևին՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման պահանջով, հայտնում է Yerkir.am-ը։

Միջնորդագրում նշվում է, որ Ռուսաստանը բազմիցս դիմել է ագրեսիայի և խաղաղապահների անվան տակ անեքսիայի է ենթարկել Ղրիմը, Հարավային Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը և Դոնբասը, և այժմ Ռուսաստանը մեծ քանակությամբ ծանր տեխնիկայով զորքեր է ուղարկել «անջատողական ռեժիմը վերակենդանացնելու» համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ