Թվում է` Բայդենը կճանաչի ցեղասպանությունը. հուսով եմ, որ ԵՄ երկրները կհետևեն նրա օրինակին

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

«Թվում է` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հույս ունեմ, որ ԵՄ անդամ երկրները, որոնք մինչ այս դա չեն արել, կհետևեն օրինակին: Եկեք չմոռանանք հայ ժողովրդի տառապանքները»,-գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ