Զրուցել են ՊՆ Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ՊՆ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն

Ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ