Գյումրին նոր շնչով և տարբերվող գույներով

Գյումրեցի երիտասարդները իրենց տաղանդով  և բազմաշնորհությամբ հայտնի են ոչ միայն Հայաստանում այլ նաև ամբողջ աշխարհում։

Մի գյումրեցի երիտասարդների թիմ որոշել է նոր գույներով լցնել Գյումրվա մշակութային կյանքը։

Նպատակն է գյումրեցի երիտասարդությանը ներգրավել ժամանցային դաշտ, ինտեգրել նոր մշակուկույթի, անդրգրաունդ վիճակին` արտ-մյուզիք-սպորտ ֆորմատում։
Թիմում  ոչ բոլորն  ունեն փորձ ոլորտից, բայց ստեղծագործ են։

Բրենդինգ չի արվել, դիզայներ չի աշխատել, թիմում քննարկման արդյունքում են ստացել այն , ինչ հասցրել է հետաքրքրել շատերին:
Տրիբունա` գտիր քո տեղը (Tribune — find your place), ահա այն վայրը, որտեղ կարելի է կտրվել առօրյայից ։

Անվան ընտրությունը պատահական չէ ․ տրիբունա — մասսայական միջոցառումների համար է նախատեսված,  ստադիոնը` արվեստ, երաժշտություն, քաղաքական ու իհարկե գլխավորը, որ հայտնի է բոլորին` սպորտ։

Մինիմալ միջոցներով՝ մաքսիմալ արդյունք արձանագրել , ահա թիմի կարգախոսը, որ ձեզ հրավիրում է հագեցած ժամանցի և լավ երաժշտություն վայելելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ