Ոստիկանը, որի ինքնազգացողությունը վատացել էր, հիվանդանոցում է․ Էդգար Ջանոյան

Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանն այս պահին հիվանդանոցում է, այլ տեղեկություններ չունենք։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Նա նաև ասաց, որ այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարկվել 14 անձ։

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում են գնալ Գլխավոր դատախազություն և հստակ պահանջներ ունեն ներկայացնելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ